Պրոդուկտի ղեկավար (Վարկային գծով)
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 17/12/2025 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Վարկային գծով պրոդուկտի ղեկավար, ով պատասխանատու է լինելու բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նոր առցանց վարկատեսակների մշակման և ստեղծման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- բանկում առկա վարկատեսակների թվայնացման գործընթացների կազմակերպում և իրականացում,
- թվային վարկատեսակների մշակում, ուսումնասիրություն և շարունակական զարգացում,
- նոր և գործող վարկատեսակների արդյունավետ կառավարում, ինչպես նաև վարկային պորտֆելի խորքային վերլուծության իրականացում,
- պրոդուկտին առնչվող գործընթացների պարբերական վերանայում, գնահատում և օպտիմացում,
- արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն և հաղորդակցություն,
- հաշվետվությունների պատրաստում, վերլուծություն և ղեկավարությանը ներկայացում,
- բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու և կառուցողական քննարկումներ իրականացնելու կարողություն,
- առցանց վարկավորման գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սպառողական և բիզնես վարկերի թվայնացման ոլորտում,
- ՀՀ բանկային օրենսդրության և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- ժամանակակից թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև պրոդուկտների կառավարման գործիքների (Product Management tools) իմացություն,
- թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ,
- արագ կողմնորոշվելու և նպատակային որոշումներ ընդունելու ունակություն,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում,
- վերլուծական, ռազմավարական և ճկուն մտածողության կարողություն,
- MS Word, MS Excel, ինչպես նաև ՀԾ-Բանկ ծրագրի լավ իմացություն,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտի ղեկավար (Վարկային գծով)»։