Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 24.04.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է լիզինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ և գործընկեր կառույցների հետ գործնական հարաբերությունների հաստատման ու պահպանման, լիզինգային գործարքների կազմակերպման համար: Կիրականացնի շուկայի վերլուծություն, ներքին իրավական ակտերի և հաշվետվությունների մշակում, ինչպես նաև նոր համագործակցությունների ներկայացում ղեկավարությանը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • շուկայի միտումների, մրցակիցների առաջարկների և հաճախորդների կարիքների պարբերաբար ուսումնասիրություն և ստացված տվյալների վերլուծություն,
  • սպառողական նոր պրոդուկտների պայմանների, սակագների և ֆինանսականն մոդելի մշակում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ,
  • պրոդուկտներին վերաբերող ներքին ընթացակարգերի և հաճախորդներին ուղղված փաստաթղթերի մշակում,
  • գործընթացների թվայնացման նախագծերի իրականացում և պրոդուկտի ներդրումից առաջ ծրագրային լուծումների թեստավորում,
  • պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, հետադարձ կարծիքների հավաքագրում, անհրաժեշտության դեպքում պրոդուկտի լրամշակման գործընթացի իրականացում,
  • պրոդուկտների գծով Բանկի ստորաբաժանումների համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում և շրջանառում, աշխատակիցների ուսուցանում,
  • ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում և հաշվետվությունների ներկայացում ղեկավարին:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում,
  • ՀԾ համակարգի հետ աշխատանքային փորձառություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,
  • կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,
  • հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • վերլուծական ճկուն միտք, խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ»։