Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.11.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի իրավաբանակն անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
- հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
- համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում,
- գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն,
- լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ մանրածախ վարկավորման կամ վարկային ռիսկերի ոլորտում,
- վերլուծական հմտություններ,
- համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)։
- բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)»։