ՏՏ Աուդիտոր
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 15.07.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ՏՏ աուդիտոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, թվային ծառայությունների և տեխնոլոգիական ռիսկերի անկախ գնահատման, ինչպես նաև ՏՏ աուդիտների պլանավորման, համակարգման և իրականացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ՏՏ ռիսկերի բացահայտում և գնահատում՝ մասնակցություն ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանի կազմմանը,
- բանկային համակարգերի, վճարային համակարգերի, մոբայլ բանկինգի աուդիտորական աշխատանքների իրականացում և այդ համակարգերի փոփոխությունների կառավարման գործընթացի գնահատում,
- տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխանության գնահատում, խոցելիությունների և ներթափանցման թեստավորման արդյունքների գնահատում,
- ՏՏ ռազմավարության համապատասխանության գնահատում բանկի նպատակներին՝ վերլուծելով ՏՏ կառուցվածքը և պատասխանատվությունների բաշխումը,
- գործունեության անընդհատության և աղետների վերականգնման աուդիտի իրականացում,
- ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխանության գնահատում՝ ISACA-ի մասնագիտական ուղեցույցներին, ISO 27001 ստանդարտին, NIST կիբերանվտանգության շրջանակին, SWIFT CSP պահանջներին,
- Բանկին ՏՏ և ՏԱ աուդիտի ծառայություններ մատուցող երրորդ անձի հետ համատեղ աշպխատանքների իրականացում,
- աուդիտի հաշվետվությունների պատրաստում՝ բացահայտված թերությունների, ռիսկերի և դրանց զսպմանը կամ վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ՏՏ, կիբերանվտանգության, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում,
- բանկային կամ ՏՏ աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Ցանկալի մասնագիտական հավաստագրերի առկայություն՝ CISA, CISM, CIA, CRISC և այլ,
- ՏՏ վերահսկողությունների, ցանցերի, տվյալների բազաների, տեղեկատվական անվտանգության և բանկային համակարգերի լավ իմացություն,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՏՏ Աուդիտոր»։