C# ծրագրավորող

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն փնտրում է C# ծրագրավորողի, ով պատասխանատու է լինելու Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ C# (.NET) ծրագրավորման բնագավառում,
  • ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
  • վեբ սերվիս տեխնոլոգիաների' WCF և REST իմացություն,
  • տվյալների բազաների ծրագրավորման իմացություն, MS SQL աշխատելու հմտություններ,
  • թիմում աշխատելու և առաջադրանքները համաձայնեցված ժամկետներում կատարելու ունակություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • ռուսերեն ազատ տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացություն:

Պարտականություններ՝

  • Բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում,
  • Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին,
  • Ծրագրային ապահովման հետ կապված թեստավորման աշխատանքների կատարում:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# ծրագրավորող»: