Խոշոր բիզնեսի վարկավորման գլխավոր վարկային մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 08.06.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Խոշոր բիզնեսի վարկավորման գլխավոր վարկային մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային գործերի կազմակերպման, վարկային կոմիտեներին հայտերի ներկայացման և վարկային պայմանների համաձայնեցման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների ներգրավում,
- վարկային պորտֆելի սպասարկում,
- վարկային գործի կազմում՝ վարկային հայտերի պատրաստում, վարկային կոմիտեներին ներկայացում և ձևակերպման գործընթացի կառավարում,
- խնդրահարույց հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- վարչության պետի և Բաժնի պետի այլ հանձնարարականների կատարում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը ՓՄՁ և Խոշոր բիզնեսի վարկավորման ոլորտում,
- ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- հաշվապահական և հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- անալիտիկ մտածելակերպ,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խոշոր բիզնեսի վարկավորման գլխավոր մասնագետ»։