Հաճախորդների ներգրավման գլխավոր մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 02.05.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում` մասնավորապես վաճառքի կամ հաճախորդների ներգրավման բաժիններում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, Բանկային ծառայությունների իմացություն,
  • վաճառքների և բանակցությունների վարման զարգացած հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ներգրավման և հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:


Պարտականություններ․

  • նոր հաճախորդների ներգրավում և ուղիղ վաճառքների իրականացում,
  • հաճախորդների կարիքներին համապատասխան պրոդուկտների ներկայացնում,
  • նոր ծառայությունների ներդրման և բարելավման գործընթացների նախաձեռնում,
  • շուկայի վերլուծության իրականցում,
  • հաճախորդների տվյալների բազայի ստեղծում և վարում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների ներգրավման գլխավոր մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: