Ֆակտորինգի մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 25.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 25.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, ֆակտորնգի տրամադրման գործընթացների լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  •  արագ սովորելու ունակություն և ցանկություն,
  •  ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Պարտականություններ․

  • Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն ֆակտորինգի տրամադրում և սպասարկում,
  • կորպորատիվ հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառքների իրականացում,
  • հաճախորդների հայտերի ընդունում և վերլուծություն,
  • ֆակտորինգային պորտֆելի սպասարկում և մոնիթորինգի իրականացում,
  •  շուկայի վերլուծություն` ֆակտորինգային պրոդուկտի բարելավման համար նոր առաջարկների ներկայացում,
  •  մերժված ֆակտորինգային հայտերի գույքագրում և գրանցում,
  •  խնդրահարույց ֆակտորինգի ուսումնասիրություն, վերլուծություն և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան գործողությունների իրականացում,
  •  արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  •  անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆակտորինգի մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: