Մոդելների վալիդատոր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 26.04.2025
Աշխատանքի վայր Երևան, EvocaISLAND

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Մոդելների վալիդատորի, ով պատասխանատու կլինի Բանկի ներսում կիրառվող մոդելների գույքագրման, որակի ստուգման և վավերացման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • բանկում կիրառվող մոդելների գույքագրում և հաշվառում,
  • վալիդացիայի պարբերականության սահմանում,
  • վալիդացիայի ավտոմատացում՝ ստեղծելով սկրիպտեր և գործիքներ,
  • մոդելի գնահատում՝ կիրառելով վալիդացիայի տարբեր մեթոդները,
  • մետրիկաների վերլուծություն՝ օգտագործելով համապատասխան չափորոշիչներ մոդելի նշանակալիության մակարդակը գնահատելու համար,
  • համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարման կամ տվյալագիտության ոլորտում,
  • տվյալագիտության և մեքենայական ուսուցման իմացություն (Pandas, NumPy, Matplotlib, Seaborn, Scikit-Learn),
  • ֆինանսական ծրագրերի և մոդելավորման գործիքների (Python, Numpy, Pandas) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • վալիդացիայի տեխնիկայի և չափորոշիչների իմացություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
  • գործնական ճկուն մտածելակերպ,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Մոդելների Վալիդատոր»։