Պրոդուկտների կառավարիչ

Հայտարարության սկզբնաժամկետ 02.05.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 12.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 1 տարին` որպես վարկային մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • նորագույն թվային տեխնոլոգիաների, պրոդուկտների կառավարման տիրապետում,
  • ՀԾ-բանկ ծրագրի իմացություն,
  • հաղորդակցման, բանակցությունների վարման զարգացած հմտություններ,
  • արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:


Պարտականություններ․

  • բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նոր առցանց վարկատեսակների ստեղծում և մշակում,
  • թվային վարկատեսակների ուսումնասիրություն և զարգացում,
  • նոր և գործող վարկատեսակների կառավարում և վարկային պորտֆելի վերլուծության իրականացում,
  • պրոդուկտի պարբերաբար զարգացում և վերանայում,
  • առցանց վարկավորման գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում և կարգավորում,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտների կառավարիչ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: