Օպերատոր-գանձապահ

Հայտարարության սկզբնաժամկետ 01.03.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.03.2024
Աշխատանքի վայր Երևան

Ներկայացվող պահանջներ.

  •  բարձրագույն կրթություն,
  •  բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է,
  •  ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
  •  MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
  •  հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  •  հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,
  •  հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  •  արագ սովորելու ցանկություն և ունակություն,
  •  նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  •  հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ.

  •  պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
  •  հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
  •  հաճախորդների սպասարկման իրականացում,
  •  բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: