Միջազգային և արտարժութային գործառնությունների մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 26.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 12.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկում` Դիլինգի կամ միջազգային հարաբերությունների ոլորտներում,
  • բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն,
  • ՀԾ Բանկ 4.0 իմացություն,
  • միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն,
  • հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ․

  • արտարժութային գործառնությունների իրականացում,
  • բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ ֆինանսական գործառնությունների իրականացում,
  • արտարժույթների գնանշում, փոխարժեքներից շեղումների թույլտվության տրամադրում հաստատված սահմանաչափերի շրջանակում,
  • մակրոտնտեսական վերլուծությունների և փոխարժեքների կանխատեսումների իրականացում,
  • արտարժութային դիրքի նորմատիվների և արտարժութային դիրքի ներքին սահմանաչափերի ամենօրյա դիտարկումների իրականացում։

Անհրաժեշտ փաստաթղթեր`
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Միջազգային և արտարժութային գործառնությունների մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: