Թվային նախագծերի կառավարիչ

Հայտարարության սկզբնաժամկետ 10.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.04.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսական կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինտեխ ոլորտում` ցանկալի է բանկում,
  • աշխատանքային փորձ նախագծերի կառավարման համակարգերով, ինչպիսիք են Jira, Asana, Trello և այլն,
  • նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, ինչպիսիք են Agile և Waterfall,
  • ArmSoft և/կամ LSoft, Credit Pipeline, CRM, DMS ծրագրերի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • նախագծի պլանավորման և իրագործման գերազանց հմտություններ,
  • վերջնաժամկետներին հետևելու կարողություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • անգլերենի լավ իմացություն:


Պարտականություններ․

  • բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան պրոյեկտների իրականացում,
  • նախագծի ժամկետների պահպանում, կարգավիճակի վերաբերյալ պարբերական թարմացումների իրականացում,
  • միաժամանակ մի քանի նախագծի կառավարում` ապահովելով լավագույն փորձի կիրառումը,
  • համագործակցություն ներքին և արտաքին թիմերի հետ նախագծի մշակման և իրականացման փուլերում,
  • աշխատանքային գործընթացների բարելավման համար առաջարկությունների ներկայացում,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:


Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային նախագծերի կառավարիչ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: