Ֆինանսական վերլուծաբան

Հայտարարության սկզբնաժամկետ 02.05.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 12.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ որպես ֆինանսական վերլուծաբան,
  • միջազգային որակավորման առկայությունը (ACCA, CFA և այլն) կդիտվի որպես առավելություն,
  • ֆինանսական գործակիցների և հաշվետվությունների վերլուծության և կազմման գերազանց իմացություն,
  • ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
  • Power BI ծրագրի իմացություն,
  • SQL, Python ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
  • թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում:

Պարտականություններ․

  • միտումների բացահայտման համար ֆինանսական տվյալների հավաքագրում և վերլուծություն,
  • ներքին կանխատեսումների և բյուջետավորման համար ֆինանսական մոդելների մշակում,
  • բյուջետավորման, ֆինանսական կանխատեսման, գործառնական պլանի և մոդելավորման գործիքների զարգացում,
  • մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրում և վերլուծություն,
  • գործընթացների օպտիմալացում և ավտոմատացում,
  • ֆինանսական կանոնակարգերի և հաշվետվության ստանդարտների համապատասխանության ապահովում,
  • ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆինանսական վերլուծաբան»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: