Գործառնական ռիսկերի կառավարման ավագ մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.10.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Ներկայացվող պահանջներ․
- բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- վիճակագրության, հավանականության տեսության, և գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն,
- բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն,
- բանկային գործընթացների տիրապետում, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
- ռիսկերի կառավարման FRM, FRR, PRM կամ այլ միջազգային սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- «ՀԾ-Բանկ» ծրագրի իմացություն,
- Python, SQL կամ R ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Պարտականություններ․
- գործառնական ռիսկերի բացահայտում, գնահատում և մոնիթորինգ,
- գործառնական ռիսկերի վերլուծություն, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- գործառնական ռիսկերի կառավարման իրավական ակտերի մշակում,
- պատահարների բազաների հավաքագրում, վարում և վերլուծություն,
- բիզնես գործընթացների գույքագրում և քարտեզագրում,
- նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրմանն առնչվող գործառնական ռիսկերի գնահատում,
- կասկածելի գործարքների բացահայտում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական ռիսկերի կառավարման ավագ մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: