Միջազգային-արտարժութային խմբի ավագ մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 18.05.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Միջազգային-արտարժութային խմբի ավագ մասնագետի, ով պատասխանատու է լինելու SWIFT համակարգով փոխանցումների կատարման, փոխանցումների վերաբերյալ հարցումների իրականցման, ինչպես նաև խնդրահարույց փոխանցումների ուսումնասիրության համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- SWIFT համակարգում փոխանցումների և արտարժույթի փոխանակման հաղորդագրությունների ստեղծում,
- Լորո բանկերի քաղվածքների ամենօրյա ստուգում և ուղարկում,
- Նոստրո հաշիվների վերաբերյալ հարցումների իրականացում,
- միջբանկային պայմանագրերի կազմում,
- խնդրահարույց փոխանցումների ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում կատարված փոխանցումների վերաբերյալ հարցումների իրականացում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- տիրապետել համապատասխան ծրագրային գործիքներին և տեխնոլոգիաներին,
- ՀԾ-Բանկ 4.0 ծրագրի գերազանց իմացություն,
- անալիտիկ մտածելակերպ,
- թիմում աշխատելու ունակություն,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Միջազգային-արտարժույթային խմբի ավագ մասնագետ»։