ՓՄՁ վարկավորման բաժնի գլխավոր վարկային մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 26.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես ՓՄՁ վարկավորման մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 իմացություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ․

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • վարկային գործի կազմում, վարկային կոմիտեներին վարկի ներկայացում և տրամադրման գործընթացի կառավարում,
  • վարկային ընթացիկ պորտֆելի սպասարկում,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:

Անհրաժեշտ փաստաթղթեր`
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՓՄՁ վարկավորման բաժնի գլխավոր վարկային մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: