Պայմանագրային ապահովման բաժնի ավագ մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 17.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի իմացություն:


Պարտականություններ․

  • Բանկի օգտին գրավադրվող գույքի հանդեպ առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, եզրակացության տրամադրում,
  • վարկային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում,
  • Բանկի և կոնտրագենտների միջև կնքվելիք պայմանագրերի մշակում, կազմում և ստուգում,
  • Բանկի անունից հանդես գալու լիազորագրերի կազմում և դրանց գործողության ժամկետներին հետևում,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի կանոնադրության խմբագրում, հավաքագրում և ԿԲ ներկայացում,
  • Բանկի կողմից ծառայությունների պատվիրակման նպատակով ԿԲ նախնական համաձայնությունը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և ներկայացում ԿԲ,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրաքների կատարում:


Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման բաժնի ավագ մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: