Դատաիրավական բաժնի ղեկավար

Հայտարարության սկզբնաժամկետ 02.05.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 12.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • Փաստաբանական գործունեության արտոնագիր,
  • ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գերազանց իմացություն,
  • ՀՀ սնանկության մասին օրենքի գերազանց իմացություն,
  • ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմացություն,
  • շարունակական զարգացման և ուսուցման մեծ ցանկություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի իմացություն:


Պարտականություններ․

  • քաղաքացիական, վարչական, քրեական և սնանկության գործերով Բանկի շահերի ներկայացում,
  • Արբիտրաժային դատարանում Բանկի շահերի ներկայացում,
  • հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում,
  • առարկությունների և միջնորդությունների կազմում և ներկայացում,
  • նախաքննական մարմինների և փաստաբանների կողմից ստացված հարցումների և/կամ գրությունների մասով աշխատանքների կազմակերպում:


Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Դատաիրավական բաժնի ղեկավար»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: