Back
Բիզնես

15 համաշխարհային բիզնեսներ, որոնք ծնվել են ավտոտնակներում և հետագայում փոխել աշխարհը

Մեծ մտքերը մեծ ծրագրերի վերածելու համար շատերին անգամ մեկ ավտոտնակն էլ բավական է։

18.06.2020
15 համաշխարհային բիզնեսներ, որոնք ծնվել են ավտոտնակներում և հետագայում փոխել աշխարհը

Apple

Apple-ը ներկա պահին աշխարհում ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից է, որը սկիզբ է առել Սթիվ Ջոբսի հոր ավտոտնակում։ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը 1976թ․ հենց այդ ավտոտնակում 30 օրում ձեռքով հավաքեցին 50 համակարգիչ՝ վաճառելով դրանք 500 ԱՄՆ դոլարով, և այդպես էլ ամեն ինչ սկսվեց։ 1978 թ. արդեն ստեղծվեց Apple II համակարգիչը։ Այսօր գրեթե 1մլրդ․ մարդ օգտագործում է Apple։ Չնայած այս հաջողությանը՝ Apple-ն իր պատմության ընթացքում՝ ծնված օրից ի վեր, հաջողության բազում վերելքներ և վայրէջքներ է ունեցել։



The Beatles

Մինչ The Beatles խմբի կազմավորումը Ջոն Լենոնը դպրոցի մի քանի ընկերների հետ նվագում էր The Quarrymen խմբում։ Տղաները սկզբում փորձերն անում էին տանը, բայց երբ խմբի անդամներից մեկի ծնողներն այլևս չկարողացան դիմանալ նրանց փորձերի աղմուկին, ապագա աստղերն իրենց փորձերը շարունակեցին ետնաբակի թաքստոցում։ 1963թ. աշխարհն արդեն ուներ ֆենոմենալ երիտասարդ երաժիշտների քառյակ։



Amazon

Amazon֊ի պատմությունը սկսվեց 1994թ., երբ Ջեֆ Բեզոսը ավտոտնակը վերածեց գրախանութի՝ դնելով մի քանի ինքնաշեն համակարգիչ։ Ծրագիրը զարգացնում էին Սիլիկոնյան հովտից մի քանի տաղանդավոր ծրագրավորողներ։ 1995թ. եղան առաջին պատվերները: Բեզոսի հաջողության գաղափարախոսությունն է․ «Բիզնեսում կարող եք կենտրոնանալ հաճախորդների և մրցակիցների վրա։ Նրանք, ովքեր կենտրոնանում են միայն մրցակիցների վրա, կորցնում են նախաձեռնությունը»։ 1999 թ. «Time» ամսագիրը Բեզոսին հիշատակեց որպես տարվա մարդ։



Harley-Davidson

1901թ. Ուիլիամ Հարլին փորձում էր իր հեծանիվին շարժիչ կցել։ Մի քանի տարվա մեջ Հարլին և իր ընկերը՝ Արթուր Դեվիդսոնը, փայտե տնակում ստեղծեցին նոր շարժիչ, և հենց իրենց knowhow-ի շնորհիվ էլ ստեղծվեց առաջին մոտոցիկլետը։ Ահա այսպես սկսվեց լեգենդար Harley-Davidson-ի ուղին։ 1905 թ. արդեն վաճառվել էր 3 մոտոցիկլետ, իսկ լեգենդար տնակը հետագայում դրվեց հսկայական գործարանի կենտրոնում, որտեղ մի քանի տասնամյակ կանգնած մնաց ՝ ի պատիվ մոտոցիկլետային արտադրության գիգանտի համեստ անցյալի։



Yankee Candle

Այսօր այս ընկերությունը տոնական մոմերի ամենահայտնի արտադրողն է։ Պատմությունը սկսվեց 1969թ․ Սբ․ Ծննդին, երբ 17-ամյա Մայք Քիթրեջը ավտոտնակում հալեցրեց մի քանի մոմամատիտ, որպեսզի ծնողների համար նվեր պատրաստի։ Գործերն այնքան հաջող գնացին, որ անմիջապես եղան առաջին պատվերները։



Microsoft

Բիլ Գեյթսն ու Փոլ Ալենը 1975թ․ ավտոտնակում հիմնեցին ապագա Microsoft ընկերությունը։ Հենց այդ նույն ավտոտնակում նրանք IBM-ի համար լիցենզավորեցին իրենց առաջին օպերացիոն համակարգը 80,000 ԱՄՆ դոլարով։ Ավելի ուշ նրանք ստեղծեցին Windows օպերացիոն համակարգը, որը մինչ օրս դոմինանտ է շուկայում։



Maglite

Էնտոնի Մագլիկը 1955թ․ 125 ԱՄՆ դոլարով վարձեց մի ավտոտնակ և գնեց իր առաջին արտադրամեքենան։ Այդպես նա հիմնեց հանրահայտ լապտերների ոչ մեծ արհեստանոց։ Այսօր Maglite-ը համաշխարհային բրենդ է, որի արտադրանքն ամերիկյան ոստիկանների համազգեստի մի մասն է կազմում։



Mattel

1945թ. նորապսակներ Ռութ և Էլիոթ Հենդլերները որոշեցին սկսել իրենց բիզնեսը։ Իրենց ավտոտնակում նրանք պատրաստեցին նկարների շրջանակներ, իսկ ավելցուկներից՝ տիկնիկների տնակներ։ Տիկնիկների արտադրությանը մնում էր միայն մեկ քայլ, և 1959թ նրանք աշխարհին նվիրեցին հանրաճանաչ Barbie տիկնիկները։ Ռութ Հենդլերը Բարբի տիկնիկներին տվեց յուրահատուկ փիլիսոփայություն․ «Բարբի տիկնիկների հետ յուրաքանչյուր աղջիկ իր երևակայության մեջ կարող է դառնալ այն ինչ ուզում է, և հասնել իր առջև դրած նպատակներին»։



Linksys

Թայվանից փախստական մի ընտանիք 1988թ․ իրենց ավտոտնակում ստեղծեց Linksys-ը։ Հետագայում նրանք ձևափոխեցին ավտոտնակը՝ վերածելով այն արհեստանոցի։ Այսօր Linksys-ը տան և գրասենյակային ապրանքների ցանցային բրենդ է։



Disney

Դեռ վաղ մանկությունից Ուոլթը հետաքրքրվում էր նկարչությամբ, սակայն նրա ծնողները չունեին թուղթ ու մատիտ գնելու հնարավորություն, և Ուոլթը գտնելով մազութ և փայտ՝ նկարեց տուն․․․1923թ․ Ուոլթ և Ռոյ Դիսնեյները տեղափոխվեցին ապրելու իրենց քեռու մոտ և ավտոտնակում ստեղծեցին ապագայի ամենախոշոր կինոստուդիան՝ Walt Disney-ը։



Google

1998թ․ ամռանը Ստենֆորդյան համալսարանի երկու ուսանող՝ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, սկսեցին աշխատել Google-ի ստեղծման գաղափարի վրա։ Google-ի առաքելությունն է՝ համաշխարհային տեղեկատվության հավաքագրումը, հասանելիությունն ու օգտակարությունը։ Այսօր ամբողջ աշխարհում Google-ն ունի ավելի քան 10,000 աշխատող։ Հատկանշական է, որ ապագայի որոնողական համակարգի հսկան նույնպես ծնվել է ավտոտնակում։



Hewlett-Packard

1939թ․ HP-ն, որն այսօր տեխնոլոգիական ընկերություններից ամենամեծն է, նույնպես սկսել է իր գործունեությունն ավտոտնակում։ Հենց այստեղ էլ ստեղծվեց աուդիոդիսփլեյը, որը հետագայում 568 ԱՄՆ դոլարով վաճառվեց Walt Disney ընկերությանը։



Lotus Cars

1984թ․ Էնթոնի Քոլին Բրյուս Չեպմենը ավտոտնակում ստեղծեց մրցավազքի համար նախատեսված իր առաջին սպորտային մեքենան։ Այսօր Lotus-ը սպորտային և մրցավազքային ավտոմեքենաների առաջատար անգլիական ընկերություն է։



Nike

Nike (1964-1978թթ․ կոչվել է Blue Ribbon Sport ) ստեղծվել է ուսանո-վազորդի և նրա մարզիչի կողմից։ Վերջիններիս բիզնես գաղափարը շատ պարզ էր․ նրանցից յուրաքանչյուրը, ներդնելով 500-ական ԱՄՆ դոլար, գնեցին 300 զույգ ասիական արտադրության սպորտային կոշիկներ և վերավաճառեցին իրենց բրենդի անվան տակ։ Ի դեպ, նախնական էտապում ընկերությունն իրեն չէր կարող թույլ տալ ավտոտնակի վարձույթ և առևտուրն արվում էր ավտոմեքենայի բեռնախցիկից։



Patagonia Clothing

1959թ․ 14 տարեկանում Իվոն Չոուլնարդը տարվեց ժայռամագլցությամբ։ 18 տարեկանում նա գնեց անհրաժեշտ սարքավորումներ և հիմնեց իր ընկերությունը ծնողների ավտոտնակում։ Ընկերությունը արտադրում էր հատուկ կեռիկներ՝ յուրաքանչյուրը 1.50 ԱՄՆ դոլարով, իսկ 2012թ․ Patagonia Clothing-ն ուներ 500 մլն․ԱՄՆ դոլարի շրջանառություն՝ դառնալով ակտիվ հանգստի համար նախատեսված հագուստի ամենահայտնի բրենդը։



Այս լեգենդներից և ոչ մեկը չէր էլ պատկերացնի, թե հետագայում ինչի կվերածվեն իրենց ավտոտնակային start-up-երը։ Նրանք բռնկված էին հսկայական ոգևորությամբ և չէին վախենում առաջին քայլն անելուց։
Եվ ամենակարևորը՝ նրանք ձգտում էին ստեղծել նորը։
Կարևոր չէ, թե որտեղ և ինչպես է ստեղծվում Ձեր գործը. կարևոր է այն, թե որքան մեծ է մոտիվացիոն շարժիչ ուժը, և թե ի՞նչ է այն արդյունքում տալու մարդկանց։