Back
Կենսակերպ

Փոքր քայլերով դեպի մեծ եկամուտներ

Ինչպե՞ս կատարել ներդրումներ։ Ինչպիսի՞ ներդրող եք Դուք։ Ո՞րն է Ձեր ներդրումային ոճը։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կգտնեք մեր նոր բլոգում։

11.04.2024
Փոքր քայլերով դեպի մեծ եկամուտներ

“Never depend on a single income. Make an investment to create a second source. ”

Warren Buffett

ԱՄՆ-ում շուրջ 158 մլն մարդ՝ չափահաս բնակչության մոտ 61%-ը, ներդրումներ է կատարում բաժնետոմսերում, իսկ ըստ Հայաստանի ֆոնդային բորսայի հաշվետվությունների՝ միայն պետական պարտատոմսերով 2023 թվականի ընթացքում բորսայում կնքվել են ավելի քան 90 մլրդ, իսկ կորպորատիվ պարտատոմսերով՝ 45 մլրդ ՀՀ դրամ ծավալով գործարքներ:

Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք ներդրումներ կատարելու մասին:

Բաժնետոմսերը, պարտատոմսերը, ֆոնդերի փայերը (ETF) ամենատարածված ներդրումային ակտիվներից են ամբողջ աշխարհում: Եկեք հասկանանք՝ ի՞նչ են դրանք ու ինչո՞վ են տարբերվում միմյանցից, և թե ո՞րն է Ձեզ համար դրանցից ամենանպատակահարմար ներդրումային ակտիվը:

Պարտատոմսեր: Պարտատոմսը ցածր ռիսկային արժեթուղթ է: Ձեռք բերելով պարտատոմս՝ Դուք իրավունք եք ստանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոս: Տարբերում ենք երկու հիմնական տեսակ՝

  • Զեղչատոկոսային - ձեռք եք բերում անվանական արժեքից ցածր արժեքով (զեղչով), մարվում է անվանականով: Օրինակ՝ եթե գնեք ԱՄՆ գանձապետական զեղչատոկոսային պարտատոմսեր (UST-Bill) 100,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ձեռքբերման պահին Դուք կվճարեք ավելի փոքր գումար, ենթադրենք` 99,000 ԱՄՆ դոլար, իսկ պարտատոմսի մարման օրը կստանաք 100,000 ԱՄՆ դոլարը, և ձեր եկամուտը կլինի 100,000–99,000=1000 ԱՄՆ դոլար տարբերության չափով:
  • Արժեկտրոնային - կատարվում են արժեկտրոնային վճարումներ սահմանված ժամանակացույցով՝ հաշվարկված անվանական արժեքի նկատմամբ: Օրինակ՝ եթե ձեռք բերեք 10 մլն դրամ անվանական արժեքով 10% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմս, որի արժեկտրոնները վճարվում են տարեկան կտրվածքով, պարտատոմսի ժամկետի ընթացքում տարեկան կստանաք 1 մլն դրամ արժեկտրոն, իսկ պարտատոմսի մարման օրը՝ նաև անվանական 10 մլն դրամը:

Բաժնետոմսեր: Բաժնետոմսեր ձեռք բերելով՝ ոչ միայն կարող եք եկամուտ ստանալ դրանց գնի աճից, այլ նաև այն տալիս է կազմակերպության շահույթից մասնաբաժին ստանալու իրավունք, եթե կազմակերպությունը կայացնի շահաբաժինների վճարման որոշում: Ի տարբերություն պարտատոմսերի՝ բաժնետոմսերում ներդրումը ավելի ռիսկային է․ դրանք չունեն պարտատոմսերի նման հստակ սահմանված մարման ու դրամական հոսքերի ժամանակացույց:

ETF (ֆոնդի փայեր): ETF-ները, բաժնետոմսերի համեմատ, ավելի ցածր ռիսկային ներդրումային ակտիվներ են, քանի որ հնարավորություն են տալիս կատարել զամբյուղային ներդրումներ: Դուք գնում եք ֆոնդի փայ, որը ներդրումներ է կատարում իր ռազմավարությանը համապատասխանող բազմաթիվ ակտիվներում, այսինքն՝ ոչ մեծ գումարով կարողանում եք ապահովել նաև պորտֆելի դիվերսիֆիկացիա:

Կատարելով նախապես կշռադատված ու գրագետ ներդրումներ՝ թույլ եք տալիս, որ Ձեր գումարն աշխատի Ձեր փոխարեն:

EvocaINVEST. Նոր եկամուտների ժամանակն է

EvocaINVEST հավելվածի միջոցով կարող եք կատարել ներդրումներ մի շարք միջազգային ֆինանսական շուկաներում:

EvocaINVEST-ը հասանելի է web և mobile հավելվածի (App Store և Google Play) տարբերակներով:

  • Դարձեք Բանկի հաճախորդ
  • Բացեք Բրոքերային հաշիվ
  • Ներբեռնեք հավելվածը
  • Համալրեք հաշիվը
  • Կատարեք ներդրումեր
  • Ստացեք եկամուտներ

Հարցերի և մանրամասների համար՝