Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն

Մենք մեծ կարևորություն ենք տալիս CSR-ին՝ ապահովելով մեր գործունեության դրական ազդեցությունը թե՛ հասարակության, թե՛ շրջակա միջավայրի վրա:
Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն

Evocabank-ում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը կարևորագույն արժեք է, որն արտացոլվում է Բանկի գրեթե բոլոր նախաձեռնություններում։ Բանկը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին հետևյալ ոլորտներում`

  • Նորագույն տեխնոլոգիաների զարգացում,
  • Երիտասարդության կրթական, գիտական և մշակութային նախաձեռնություններ,
  • Հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններ,
  • Հասարակության առավել խոցելի խմբեր, մասնավորապես՝ ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ:

Մեր բոլորի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված յուրաքանչյուր փոքրիկ քայլ վկայում է աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու կարևորության մասին։