Ավանդների սակագներ

Դասական ավանդ

«Դասական»` տոկոսագումարները ժամկետի վերջում վճարմամբ 

Նվազագույն գումար

Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների

91 - 180 օր

181 - 365 օր

366 -545 օր

546 - 730 օր

731 - 1095 օր

100,000 ՀՀ դրամ

6 %

8 %

9.5 %

10 %

10.5 %

200 ԱՄՆ դոլար

2 %

3 %

4 %

4.5 %

5 %

200 Եվրո

1 %

1.5 %

2 %

2.5  %

3 %

30,000 ՌԴ ռուբլի

5 %

5.5 %

6 %

-

-

1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես Բանկի գործունեության վայրում, այնպես էլ` «EvocaTouch» կամ «EvocaOnline» հեռակառավարման համակարգերի միջոցով:

2. Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5 %-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25 %-ով պակաս տոկոսադրույք:

3. Ավանդատուն կարող է համալրել (ավելացնել) իր Ավանդի գումարը սկսած նվազագույնը 100.000 ՀՀ դրամից, 200 ԱՄՆ դոլարից, 200 Եվրոյից կամ 30,000 ՌԴ ռուբլուց:
Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5 %-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25 %-ով պակաս տոկոսադրույք: Կատարված բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել Ավանդի ներդրման սկզբնական գումարը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:

4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում Բանկը իրականացնում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ հետևյալ դրույքաչափերով՝

Ավանդի արժույթ

Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների

Մինչև 365 օր

366 - 1095 օր

ՀՀ դրամ

0.5 %

8.5 %

ԱՄՆ դոլար

0.1 %

3.5 %

Եվրո

0.1 %

1.5 %

ՌԴ ռուբլի

0.1 %

5 %

5. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:

Լրացուցիչ պայմաններ

1. ՀՀ քաղաքացի հանդիսացող ավանդատուի ցանկության դեպքում Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման.

2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.

Ավանդի արժույթ/Քարտի տեսակ

MasterCard Standart/ Visa Classic

MasterCard Gold/Visa Gold

VISA Infinite

ՀՀ դրամ

500,000 – 25,000,000

25,000,001 –50,000,000

50,000,001 և ավել

ԱՄՆ դոլար

1,000 – 50,000

50,001 – 100,000

100,001 և ավել

Եվրո

1,000 – 40,000

40,001 –  100,000

100,001 և ավել

ՌԴ ռուբլի

60,000 – 3,000,000

3,000,001 – 7,000,000

7,000,001 և ավել

Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի: Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների: