Ավանդների սակագներ
Ավանդ Սիմֆոնիկ
Ավանդ «Սիմֆոնիկ»` տոկոսագումարները ժամկետի վերջում վճարմամբ.
Նվազագույն գումար |
Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների |
||||
91 - 180 օր |
181 - 365 օր |
366 -545 օր |
546 - 730 օր |
731 - 1095 օր |
|
200,000 ՀՀ դրամ |
6.25 % |
8.25 % |
9.75 % |
10.25 % |
10.75 % |
500 ԱՄՆ դոլար |
2.25 % |
3.25 % |
4.25 % |
4.75 % |
5.25 % |
500 Եվրո |
1.25 % |
1.75 % |
2.25 % |
2.75 % |
3.25 % |
30,000 ՌԴ ռուբլի |
5.25 % |
5.75 % |
6.25 % |
- |
- |
1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից՝ Բանկի գործունեության վայրերում:
2. Այն հաճախորդները, ովքեր կներդնեն «Սիմֆոնիկ» ավանդ, պարտավորվում են ավանդից ստացվելիք տոկոսից նվազագույնը 0.25% տոկոսային կետի չափով գումար` որպես աջակցություն, փոխանցել «Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամ»-ի հաշվեհամարին:
3. Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25%-ով պակաս տոկոսադրույք:
4. Ավանդատուն կարող է համալրել (ավելացնել) իր Ավանդի գումարը` սկսած նվազագույնը 200,000 ՀՀ դրամից, 500 ԱՄՆ դոլարից, 500 Եվրոյից կամ 30,000 ՌԴ ռուբլուց:
Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25%-ով պակաս տոկոսադրույք: Կատարված բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել Ավանդի ներդրման սկզբնական գումարը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:
5. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:
6. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում Բանկն իրականացնում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ («Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամ»-ին փոխանցված տոկոսագումարը մնում է անփոփոխ) հետևյալ դրույքաչափերով՝
Ավանդի արժույթ |
Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների |
|
Մինչև 365 օր |
366 - 1095 օր |
|
ՀՀ դրամ |
0.5 % |
8.5 % |
ԱՄՆ դոլար |
0.1 % |
3.5 % |
Եվրո |
0.1 % |
1.5 % |
ՌԴ ռուբլի |
0.1 % |
5 % |
Լրացուցիչ պայմաններ
- 1. ՀՀ քաղաքացի ավանդատուի ցանկության դեպքում, Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման:
- 2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.
«Սիմֆոնիկ» ավանդատեսակի դեպքում
Ավանդի արժույթ/ Քարտի տեսակ |
Visa Classic |
Visa Gold |
VISA Infinite |
ՀՀ դրամ |
500,000 – 25,000,000 |
25,000,001 –50,000,000 |
50,000,001 և ավել |
ԱՄՆ դոլար |
1,000 – 50,000 |
50,001 – 100,000 |
100,001 և ավել |
Եվրո |
1,000 – 40,000 |
40,001 – 100,000 |
100,001 և ավել |
ՌԴ ռուբլի |
60,000 – 3,000,000 |
3,000,001 – 7,000,000 |
7,000,001 և ավել |
3. Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի:
4. Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների: