Ավանդների սակագներ
Մանկական ավանդ
Նվազագույն գումար |
Տարեկան տոկոսադրույք |
100,000 ՀՀ դրամ |
9.5 % |
250 ԱՄՆ դոլար |
4.5 % |
1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական անձանցից, հօգուտ երեխաների Ավանդ ներդնելու պայմանով՝ 2 տարուց մինչև երեխայի 18 տարին լրանալը:
2. Որպես ավանդատու կարող են հանդես գալ ինչպես երեխաների օրինական ներկայացուցիչները (ծնողները, խնամակալները), այնպես էլ երրորդ անձիք:
3. Տոկոսագումարների վճարումը կամ կապիտալացումը իրականացվում է ամենամյա պարբերականությամբ:
4. Ավանդը կարող է համալրվել (ավելացվել)՝ սկսած նվազագույնը 40,000 ՀՀ դրամից կամ 100 ԱՄՆ դոլարից: Մեկ ամսվա ընթացքում համալրումների ընդհանուր գումարը 5,000,000 ՀՀ դրամը կամ 10,000 ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է Բանկի Վարչության որոշումը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:
5. Հօգուտ երեխաների բացված ժամկետային ավանդները տնօրինվում են երեխայի օրինական ներկայացուցիչների կամ երրորդ անձանց կողմից, օրենքով նախատեսված դեպքերում մինչև երեխայի 18 տարին լրանալը:
6. Կնքման օրից սկսած 2 տարվա ընթացքում պայմանագիրը դադարեցնելու դեպքում իրականացվում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:
2 տարին լրանալուց հետո պահպանվում են մինչև վերջին կապիտալացումը (վճարումը) հաշվարկված տոկոսագումարները, իսկ կապիտալացումից (վճարումից) հետո ընկած ժամանակահատվածի համար կատարվում է տոկոսագումարների վերահաշվարկ ՀՀ դրամ 0.5%, ԱՄՆ դոլար 0.1% տարեկան տոկոսադրույքով:
7. Պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հետո և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տարի Ավանդի տոկոսադրույքը վերանայվում է՝ հիմք ընդունելով վերանայման պահին Բանկում գործող «Դասական» Ավանդատեսակի 366 օր ժամկետի համար սահմանված համապատասխան արժույթի տոկոսադրույքը:
8. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:
Լրացուցիչ պայմաններ
1. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ավանդատուի ցանկության դեպքում Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման.
2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.
Ավանդի արժույթ/Քարտի տեսակ * |
ArCa Classic/ Mastercard Standard/ Visa Classic |
Mastercard Gold/Evoca Travel/ Visa Platinum (ըստ հաճախորդի ընտրության) |
VISA Infinite |
ՀՀ դրամ |
500,000 – 10,000,000 (ներառյալ) |
10,000,000 – 40,000,000 (ներառյալ) |
40,000,000 և ավել |
ԱՄՆ դոլար |
1,000 – 25,000 (ներառյալ) |
25,000 – 100,000 (ներառյալ) |
100,000 և ավել |
Եվրո |
1,000 – 20,000 (ներառյալ) |
20,000 – 100,000 (ներառյալ) |
100,000 և ավել |
ՌԴ ռուբլի |
60,000 – 3,000,000 (ներառյալ) |
2,000,000 – 7,000,000 (ներառյալ) |
7,000,000 և ավել |
- Քարտերը տրամադրվում են տվյալ քարտային պրոդուկտի համար հասանելի արժույթով ըստ հաճախորդի ցանկության:
- Հաճախորդի ցանկությամբ վերջինիս ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին/կին, չափահաս երեխաներ) կարող է տրամադրվել նույն դասի քարտ 50% զեղչով` բացառությամբ Infinite քարտի:
- Մեկ ավանդի շրջանակներում տրամադրվում է մեկ անվճար քարտ ավանդատուի անունով: Ավանդատուի կողմից 1-ից ավել ավանդներ ներդնելու դեպքում յուրաքանչյուր ավանդը դիտարկվում է առանձին:
- Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի:
- Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում Բանկն իրավունք ունի փակել նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում սկսել կիրառել տվյալ պահին Բանկում գործող սակագները և դրույքները:
- Տրամադրվող հասանելի քարտի դասը որոշվում է քարտի բացման պահին ավանդի գումարի չափով: Ավանդի համալրման դեպքում, եթե հաճախորդը ցանկանում է ավելի բարձր դասի քարտ, ապա գործող քարտը պետք է փակվի և բացվի նոր ավելի բարձր դասի քարտ:
- Քարտի վերաթողարկումը գործողության ժամկետը լրանալու կամ այլ պատճառով, իրականցվում է.
- Անվճար, եթե հաճախորդի ավանդը գործում է, կամ եթե վերաթողարկման պահին հաճախորդի անունով գործում է համապատասխան սահմանաչափով այլ ավանդ, և որի շրջանակներում հաճախորդին արդեն չի տրամադրվել անվճար քարտ:
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով, եթե ավանդի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել:
- Քարտերի սպասարկման այլ սակագները և պայմանները ` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագների և պայմանների:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը
Տարեկան տոկոսային եկամտաբերությանը ըստ ավանդատեսակների` հաշվարկված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված կարգով, կարող եք ծանոթանալ ստորև`
ԱՏ-անվանական տոկոսադրույք
ՏՏԵ-տարեկան տոկոսային եկամտաբերություն
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |
||
Արժույթ |
ԱՏ |
ՏՏԵ |
ՀՀ դրամ |
9.50% |
9.50% |
ԱՄՆ դոլար |
4.50% |
4.50% |