Լիզինգ

Էվոկաբանկը ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր պրոդուկտ` Լիզինգ:
Լիզինգ

Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից: Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`

  • Արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
  • Բժշկական սարքավորումներ
  • Շինարարական տեխնիկա
  • Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • Բեռնատար ավտոմեքենաներ

Լիզինգի առավելությունները

  • Առանց գրավի առկայության պրոդուկտ է
  • Առանց նոտարական/կադաստրային ծախսերի
  • Հնարավորություն է տալիս իրականացնել ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումներ
  • Լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` առանց հաճախորդի մասնակցության գնման գործընթացին
  • Ստանալ էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ

Պայմաններ և սակագներ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Լիզինգառուները

ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր

Լիզինգի առարկայի ձեռքբերման հնարավորությունները

Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից

Լիզինգի սահմանաչափերը

5,000,001-1,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Կանխավճար

Նվազագույնը` 10%

Մարման ժամկետը

6-72 ամիս` կախված ձեռքբերվող Լիզինգի առարկայից 

Մարման եղանակը

  • «Անուիտետային»
  • «Զսպանակաձև»
  • Պայմանագրային

Տարեկան տոկոսադրույքը

  • ՀՀ դրամ՝ սկսած 10.5%-ից, 
  • ԱՄՆ դոլար՝ սկսած 8%-ից, 
  • Եվրո՝ սկսած 6%-ից,

Լիզինգի մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց լիզինգի մայր գումարի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Ժամկետից շուտ մարելու տուգանք

  • Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարձավճարից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական Լիզինգի մայր գումարի չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:
  • Առանձին դեպքերում Բանկի լիազոր մարմնի որոշմամբ սահմանված տուգանքի չափը կարող է փոփոխվել:

Ապահովվածություն

  • Երաշխավորություններ` ըստ պահանջի,
  • Գույքի/իրավունքի գրավ` ըստ պահանջի
  • Առանձին դեպքերում, բարձր ռիսկայնությամբ գործարքների դեպքում կարող է պահանջվել նաև այլ գրավ

Գանձվող վճարներ

  • Լիզինգային հայտի ուսումնասիրման միանվագ վճար` 20,000 ՀՀ  դրամ
  • Լիզինգի գումարից միանվագ գանձվող միջնորդավճար` 0.4-1%

Սեփականության իրավունքի փոխանցման վճար` յուրաքանչյուր պայմանագրի մասով անկախ դրա գույքերի քանակից

10,000 ՀՀ դրամ

Լիզինգի պայմանների վերանայում

15,000 ՀՀ դրամ

Ենթավարձակալությամբ տրամադրելու համաձայնություն

50,000 ՀՀ դրամ

Լիզինգի առարկայի տարեկան ապահովագրություն

Լիզինգի ողջ ժամկետի ընթացքում` լիզինգի մնացորդային արժեքի հիման վրա

Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մասնավորապես մարման ժամետը և տոկոսադրույքը կախված են Լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից: