Հարգելի Հաճախորդ`
Ստորև ներկայացված համաձայնության դրույթները կազմում են հաճախորդի (Ձեր) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ (Մեր) միջև կնքվելիք վարկային պայմանագրի անբաժանելի մասը: Դուք պարտավոր եք ուշադրությամբ կարդալ ներքոհիշյալ դրույթները, քանի որ դրանք պարունակում են փոխադարձ պարտավորություններ: Եթե վարկավորման պայմանների կամ ստորև ներկայացված համաձայնության մեջ կան Ձեզ համար անհասկանալի դրույթներ, խնդրում ենք զանգահարել մեզ 010 60 55 55 հեռախոսահամարով, գրել մեզ` [email protected] հասցեին կամ այցելել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ մոտակա մասնաճյուղ: Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն նախքան պայմանագրի կնքումը Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերին: Խնդրում ենք հիշել, որ վարկային հայտը Ձեր կողմից ստորագրվելու և այն մեր կողմից ընդունվելու դեպքում ստորև ներկայացված պայմանները կստանան իրավաբանական ուժ:
Վարկային հայտ ներկայացնելու դեպքում Դուք տալիս եք համաձայնություն, որ`
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից հարցում կատարվի «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և վերջինս «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրի Ձեր ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել Ձեզ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս,
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում, ցանկացած պահի, առանց Ձեզ նախապես տեղյակ պահելու «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրի Ձեր ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ: Դուք գիտակցում եք, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա: Սույն համաձայնությունը կարդացալով` Դուք հավաստում եք, որ այն Ձեզ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է,
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Նորք» տեղեկատվական համակարգից կատարի հարցում Ձեր անձնական տվյալների վերաբերյալ,
- Վարկային հայտը հաստատվելու դեպքում Դուք կարգադրում եք Բանկին, որ վերջինս վարկի գումարը փոխանցի Ձեր կողմից «ԱՌ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի վաճառակետերից ձեռք բերվող քոբրենդային քարտին, որի դեպքում Դուք հրաժարվում եք քոբրենդային քարտը երրորդ անձանց տրամադրելու դեպքում վերջիններիս կողմից դրա օգտագործման կապակցությամբ Բանկին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից,
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին` էլեկտրոնային նամակի և/կամ SMS հաղորդագրության միջոցով տրամադրի ցանկացած տեղեկատվություն Ձեր վարկի, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Հարգելի հաճախորդ վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային պայմանագիրը կուղարկվի վարկային հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին: