Կարևոր տեղեկատվություն

Ուշադրություն

  • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
  • Հիփոթեքային վարկերի դեպքում Դուք իրավունք ունեք ժամկետից շուտ իրականացնել վարկի մասնակի կամ ամբողջական մարում, որի դեպքում Բանկի կողմից տույժեր չեն կիրառվում:
  • Վարկի մարման ժամանակացույցը խախտելու դեպքում վարկի ժամկետանց մասի վրա կարող է կիրառվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, որը ամրագրվում է վարկային պայմանագրով։
  • Դուք իրավունք ունեք նախքան վարկային պայմանագիր կնքելը ծանոթանալ պայմանագրի նախագծի հետ։
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում (www.cba.am):
  • Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Բանկը Ձեզ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Ձեր նախընտրած հաղորդակցման եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
  • Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է www.evoca.am կայքում և Բանկի գործունեության վայրերում: Դուք հնարավորություն ունեք պայմանագրից բխող բողոք-պահանջները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ձեր իրավունքները կարող եք պաշտպանել նաև դատարանի միջոցով: Իրավունքների պաշտպանության գործընթացը նկարագրված է www.evoca.am կայքում և Բանկի գործունեության վայրերում տեղակայաված «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» ձևաթղթում:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
  • ՏԵՂԵԿԱՑՈՒՄ. Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված վարկի ստացման դիմում-հայտերի քանակը, այդ թվում` հեռահար եղանակներով (տարբեր տեխնիկածրագրային լուծումներով և հավելվածներով), անկախ հաստատումից կամ մերժումից, բացասական ազդեցություն է ունենալու Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
  • Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ վրա: ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում:
  • Վարկային պայմանագրով Ձեր կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դուք կարող եք զրկվել անշարժ գույքի նկատմամբ Ձեր իրավունքներից:
  • ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ:
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա Բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքերի հաշվին:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Դրական որոշման կայացման չափանիշները`

  • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
  • Մշտական բնակության վայրը,
  • Կայուն եկամտի աղբյուրը,
  • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
  • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

Բացասական որոշման կայացման չափանիշները`

  • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
  • Բացասական վարկային պատմությունը,
  • Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
  • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

Գրավադրման պայմանով վարկերի դեպքում առկա են հետևյալ վճարները

  • Գրավադրվող գույքի գնահատում` 10,000-150,000 դրամ, կախված գույքի տեսակից, մակերեսից և գնահատող կազմակերպության սականգներից: Վճարը մուտքագրվում է գնահատող կազմակերպության հաշվին, գնահատումը իրականացվում է վարկի տրամադրումից առաջ,
  • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարումը կատարվում է նոտարական գրասենյակում),
  • Գրավի գրանցման ծախսեր՝ անշարժ գույքի գրավի գրանցման դեպքում` սկսած 26,400 ՀՀ դրամից, եռակողմ պայմանագրով իրավունքների գրանցման դեպքում` սկսած 71,400 դրամից: Գրանցումը կատարվում է 4 աշխատանքային օրում: Ավելի կարճ ժամկետներում իրավունքների գրանցման սակագներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.cadastre.am կայք:
  • Գրավադրվող գույքի ապահովագրում (պահանջվելու դեպքում): Ապահովագրությունը պետք է կատարվի լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից վարկի մնացորդի 0.15 % – 2.5 %-ի չափով: Ապահովագրության վճարը կախված վարկի մնացորդից և ապահովագրվավճարի տարեկան սակագնից կարող է յուրաքանչյուր տարի փոփոխվել: Ապահովագրության շահառուն պետք է հանդիսանա Բանկը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

Բանկը իր կողմից տրամադրած վարկի դիմաց հաշվարկում է տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR)` սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախս` արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով և հաշվարկված` հիմք ընդունելով հետևյալ բանաձևը՝

որտեղ՝

  • i – տարեկան փաստացի տոկոսադրույք,
  • A – վարկի սկզբնական գումար,
  • ո – վարկի մարմանն ուղղված վճարի թիվ,
  • N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվ,
  • Kn – վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումար,
  • Dո – վարկի տրամադրման օրվանից մինչև վարկի մարմանն ուղղված ո-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատված` արտահայտված օրերի թվով:

Ենթադրենք բանկը սպառողին տրամադրում է վարկ հետևյալ պայմաններով`

  • Վարկի գումար – 700,000 ՀՀ դրամ,
  • Անվանական տարեկան տոկոսադրույքը – 18 %,
  • Վարկի մարման ժամկետը – 12 ամիս,
  • Վարկի մարման եղանակը – անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը մարվում է ամենամսյա հավասարաչափ),

Վարկի տրամադրման դիմաց առկա են վճարներ`

  • Վարկային հայտի ուսումնասիրման միանվագ վճար – 1,000 ՀՀ դրամ,

Անուիտետային եղանակով վարկի մարման դեպքում անհրաժեշտ է որոշել վարկի մարմանն ուղղված ամսական վճարի գումարը, հետևյալ բանաձևով`

Որտեղ`

  • K – ամսական վճար,
  • A – վարկի սկզբնական գումար,
  • R – տոկոսագումար (նշվում է ամսական տոկոսադրույքը, օրինակ`(18/12) / 100 = 0.015
  • P – վարկի մարման ժամկետ (ամիսներով),

Յուրաքանչյուր ամիս վարկի մարման գծով ամսական վճարը կկազմի`

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելու համար որպես K1 լրացվում է Վարկային հայտի ուսումնասիրման միանվագ վճարը 1,000 ՀՀ դրամ:
Այսպիսով` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կհաշվարկվի հետևյալ կերպ`

i = 0.1995 x 100= 19.95%

Բանկի կողմից առաջարկվող վերոհիշյալ պայմաններով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 19.95 %:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չներառվող վճարներ`

  • Նոտարական ձևակերպման վճարներ,
  • Գրավի գրանցման վճարները,
  • Կանխիկացման վճարները,

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքն այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

        ՏԼ-Լողացող տոկոսադրույք,

        ՏՀ- Հաստատուն բաղադրիչ,

        ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ:

Բանկը տարին երկու անգամ փոփոխում է լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ) և այդ մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան  յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը հրապարակում է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական`

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

  • ՀՀ դրամով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:

Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: 

  • ԱՄՆ դոլարով հիմնական՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

  • ԱՄՆ դոլարով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

  • Եվրոյով հիմնական՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

  • Եվրոյով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:

Անցյալ և ներկա փոփոխական բաղադրիչների արժեքները

Ամսաթիվ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

15/07/2019

6.0%

0.5%

0.0%

15/01/2020

6.0%

0.5%

0.0%

15/07/2020

6.0%

0.5%

0.0%

15/01/2021

6.0%

0.5%

0.0%

15/07/2021

7.0%

0.5%

0.0%

15/12/2021

8.0%

0.5%

0.0%

01/08/2022

9.0%

1.0%

0.0%

01/02/2023

9.0%

1.0%

0.0%

01/08/2023

9.0%

1.0%

0.0%

01/02/2024

9.0%

1.0%

0.0%

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կիրառվող վարկային սքոր  

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կողմից մշակված սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից կիրառվող վարկային սքոր հաշվարկման մոդելը հաշվի է առնում վարկառույի հետևյալ չափանիշները․

  • Վճարումների (մարումների) պատմություն
  • Վարկային բեռի մեծություն
  • Վարկային պատմության երկարություն
  • Օգտագործված փոխառությունների տեսակներ
  • Նոր վարկային դիմում
  • Այլ չափանիշներ

Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկ

 

Անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսահամարներ

Էլ. փոստի հասցե

1

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության 51.53, տարածք 47, 48, 50

+374 10 543134

[email protected]

2

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ

ք. Երևան, Ավետ Ավետիսյան փող. 116/1, թիվ 116/5

+374 10 539457
+374 10 539468

[email protected]

3

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

+374 10 591010

[email protected]

4

"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ 

ք. Երևան, Արամի փող. թիվ 3 եւ 5

+374 60 580000

[email protected]

5

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց փող., 16 շենք

+374 11 560404

[email protected]

6

ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ

ք. Երևան, Կոմիտասի պող., 62 շենք, №93-93/1

+374 60 505757

[email protected]

Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների ցանկ`

 

Անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսահամարներ

Էլ. փոստի հասցե

1

«ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 48/1 Սախարով Բ/Կ

+374 10 546490
+374 98 944449

[email protected]

2

«ԲԻԼԴ ԱՓ» ՍՊԸ

ք. Երևան, Զաքյան 5-1

+374 10 547160, +374 91 177300

[email protected]

3

«ԿՈՍՏ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ

ք. Երևան, Խանջյան 13/2

+374 10 544882
+374 91 471925

[email protected]

4

«ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ » ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց 8, թիվ 3

+374 99 588797
+374 43 588797
+374 10 588797

[email protected]

5

«ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ

ք. Երևան, Նալբանդյան 50-3

+374 10 506000
+374 91 911155
+374 77 780510
+374 60 747400

[email protected]

6

«ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան փող., 8 շենք

+374 10 542750
+374 10 542760

[email protected]

7

«ԻՆԷՔՍ» ՍՊԸ

ք. Վանաձոր, Թամանցիների փող․ թիվ 14
Իրավ. հասցե՝ ք. Երևան, Նար-Դոս 28

+374 41 042287
+374 96 042287
+374 94 042287

[email protected]

Հարգելի Հաճախորդ`

Հայտնում ենք Ձեզ, որ նախքան վարկային հայտ ներկայացնելը և վարկային պայմանագիր կնքելը, Դուք կարող եք Բանկի +374 10 605555 հեռախոսահամարին զանգահարելով կամ Բանկի գործունեության վայր այցելելով Բանկի աշխատակցից ստանալ բանավոր տեղեկություններ Ձեզ հետաքրքրող վարկային պրոդուկտի վերաբերյալ: