Evocabank-ը միացել է QIWI Bank-ի արագ փոխանցման համակարգին
Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն, որի արդյունքում Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները կլինեն ավելի պարզ և արագ։
15.12.2023Ստանու՞մ ես գումար Ռուսաստանից կամ ապրու՞մ ես Ռուսատանում և հաճախ կատարում փոխանցումներ դեպի Հայաստան, ուրեմննն քեզ համար ունենք հիանալի նորություն։
Evocabank-ը միացել է QIWI Bank-ի ակնթարթային փոխանցման համակարգին։
Ի՞նչ է սա նշանակում։
Այսուհետ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կլինեն շատ ավելի հեշտ և արագ։ QIWI Bank բջջային հավելվածի և WEB հարթակի բոլոր օգտատերերը քարտի համարով կամ կոնտակտային տվյալներով՝ հեռախոսահամարով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան Evocabank-ի քարտերին կամ հաշիվներին:
Փոխանցման օրական առավելագույն գումարը 150,000 ռուբլի է:
Այլ նորություններ
- Evocabank-ը միացել է BACEE-ին 21.03.2024
- Evocabank & Blend համագործակցություն 29.01.2024
- Գաղափարի շուրջ համախմբումն ամենահզոր միջոցն է նպատակին հասնելու համար 24.11.2023