Վերադառնալ
Այլ

5,000 եվրո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Մենք կարևորում ենք համաշխարհային մշակութային արժեքները, հայ-ֆրանսիական հարաբերությունները և 2 երկրի ժողովուրդների ջերմ և բարեկամական կապերը:

18.04.2019
5,000 եվրո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Կարևորելով համաշխարհային մշակութային արժեքները, ինչպես նաև հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն ու երկու երկրների ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերը՝ Evocabank-ը որոշեց իր ներդրումն ունենալ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հարցում:

Ինչպես հայտնի է, ապրիլի 15-ի երեկոյան տաճարում խոշոր հրդեհ է սկսվել: Կրակը մեծ վնաս է հասցրել տաճարին, ինչի արդյունքում փլվել է տաճարի աշտարակը և ժամացույցը։

Իր հաղորդագրության մեջ Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը նշել է. «Անկախ ազգությունից՝ Աստվածամոր տաճարը համաշխարհային նշանակություն ունեցող պատմամշակութային արժեք է, և յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ վերականգնման գործում»:

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցումը սկսվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ՝ 1163թ. և տևել է շուրջ 200 տարի: 1991 թվականին տաճարն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր նախատեսված: