Սոցիալական հաշվի (կենսաթոշակային) քարտեր
Կենսաթոշակառուներին առաջարկում ենք MasterCard կենսաթոշակային վճարային քարտեր՝ միայն կենսաթոշակների գումարների սպասարկման նպատակով: Քարտերը տրամադրում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ 2011թ. հունվարի 21-ին կնքած պայմանագրի համաձայն:
Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Կենսաթոշակային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն:
Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանոթագրություն - Կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Կենսաթոշակ` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարը:
Վճարային քարտերով կատարվող գործառնություններ
Վճարային քարտերով կարող եք՝
- Կանխիկացնել Ձեր քարտային հաշվին առկա միջոցները բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS տերմինալներից):
- Կատարել անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում (ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում և սպասարկման այլ կետերում):
- Կատարել կոմունալ վճարումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն (www.arca.am-ում գրանցելով վիրտուալ քարտ):
- Օնլայն գործարքներ կատարել (վճարումներ, գնումներ):
- Քարտից քարտ գումար փոխանցել՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն:
- Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում դուք հնարավորություն կունենաք առանց մեզ այցելելու կատարել դրամական միջոցների համալրում (ընթացիկ հաշվից՝ քարտային հաշիվ) և անմիջապես տնօրինել այդ գումարները՝ ձեր քարտի միջոցով:
Նշում. Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք դիմում գրել և հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:
Օգտակար տեղեկատվություն
Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել`
- Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
- Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
- Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
- Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:
Զգուշացում
- Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
- Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10) 44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
- Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
- Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
- Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Սակագներ
Մատուցվող ծառայություններ |
MasterCard Standard/ AMD |
Քարտի թողարկում և տրամադրում |
0 |
Քարտային հաշվի չնվազող մնացորդ |
0 |
Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան % |
3% |
Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (Բանկի սպասարկման կետերում) |
0 |
Քարտային հաշվից միջոցների կանխիկացում (այլ բանկերի ՀՀ տարածքում գործող սպասարկման կետերում) «ԱրՔա» համակարգի անդամ հանդիսացող ՀՀ բանկերի ATM-ով և POS-ով |
0.5% |
Քարտերով կանխիկի տրամադրում օտարերկրյա բանկերի և «ԱրՔա» համակարգի անդամ չհանդիսացող ՀՀ բանկերի ATM-ով և POS-ով |
1% նվազագույն 1.500 ՀՀ դրամ |
Անկանխիկ գործարքների իրականացում |
0 |
Քարտի բլոկավորում (քարտապանի պահանջով) |
0 |
Քարտի վերաթողարկում գործողության ժամկետը ավարտվելու դեպքում |
0 |
Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սպասարկման կետերում) քարտի վերադարձ |
0 |
Քարտի ապաբլոկավորում [1] |
1,000 ՀՀ դրամ |
PIN կոդի վերաթողարկում |
0 |
Քարտի վերաթողարկում կորստի կամ վնասվելու դեպքում |
0 |
PIN ծածկագրի գեներացման հայտ |
0 |
Քարտային հաշվի ամսական քաղվածքի տրամադրում |
0 |
Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում 1 ամսից ավել ժամանակահատվածի համար [2] |
1000 ՀՀ դրամ |
Գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում |
0 |
Քարտից քարտ փոխանցումներ www.arca.am կայքի և բանկոմատների միջոցով |
|
ԱրՔա» համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի հաճախորդների օգտին |
0.5 % |
[1] Ծառայությունը առաջին դեպքի համար մատուցվում է անվճար, իսկ հետագայում` համաձայն աղյուսյակում նշված միջնորդավճարի:
[2] Միջնորդավճարները ներկայացված են ներառյալ ԱԱՀ


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ