Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.04.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների ներգրավման, հարաբերությունների պահպանման, ֆինանսական վերլուծությունների, երաշխիքների, ակրեդիտիվների և ֆակտորինգի փաթեթների մշակման և սպասարկման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների ներգրավում և հարաբերությունների պահպանում,
  • վարչության և բաժնի հանձնարարականների կատարում,
  • մասնակցություն ներքին իրավական ակտերի մշակմանը,
  • երաշխիքային, ակրեդիտիվի և ֆակտորինգի փաթեթների ձևավորում և փոխանցում,
  • համապատասխան եզրակացությունների տրամադրում և փաստաթղթերի ստուգում,
  • դիմումների ընդունում և փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն,
  • բիզնեսի վերլուծություն և վարկունակության գնահատում,
  • երաշխիքային, ֆակտորինգային և ակրեդիտիվ պորտֆելի սպասարկում,
  • գրավի ընտրություն և գնահատում,
  • ֆակտորինգի ծրագրային և փաստաթղթային ձևակերպումների իրականացում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն,
  • կորպորատիվ հաճախորդների և այլ գործընկերների հետ շփման հմտություններ,
  • ֆինանսական գրագիտություն, այդ թվում վերլուծությունների իրականացման համար,
  • մեկից ավել առաջադրանքների զուգահեռ իրականացում,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ»։