Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների ներգրավման, հարաբերությունների պահպանման, ֆինանսական վերլուծությունների, երաշխիքների, ակրեդիտիվների և ֆակտորինգի փաթեթների մշակման և սպասարկման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների ներգրավում և հարաբերությունների պահպանում,
- վարչության և բաժնի հանձնարարականների կատարում,
- մասնակցություն ներքին իրավական ակտերի մշակմանը,
- երաշխիքային, ակրեդիտիվի և ֆակտորինգի փաթեթների ձևավորում և փոխանցում,
- համապատասխան եզրակացությունների տրամադրում և փաստաթղթերի ստուգում,
- դիմումների ընդունում և փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն,
- բիզնեսի վերլուծություն և վարկունակության գնահատում,
- երաշխիքային, ֆակտորինգային և ակրեդիտիվ պորտֆելի սպասարկում,
- գրավի ընտրություն և գնահատում,
- ֆակտորինգի ծրագրային և փաստաթղթային ձևակերպումների իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն,
- կորպորատիվ հաճախորդների և այլ գործընկերների հետ շփման հմտություններ,
- ֆինանսական գրագիտություն, այդ թվում վերլուծությունների իրականացման համար,
- մեկից ավել առաջադրանքների զուգահեռ իրականացում,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ակրեդիտիվի և բանկային երաշխիքի ավագ մասնագետ»։