Բիզնես վերլուծաբան
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 08.05.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Բիզնես վերլուծաբան, ով պատասխանատու կլինի բիզնես գործընկերների հետ համագործակցության համակարգման, սակագնային քաղաքականության վերլուծության, եկամտաբերության գնահատման և պայմանագրային հարաբերությունների արդյունավետ կառավարման համար՝ ապահովելով բանկի շահութաբերության և մրցունակության բարձրացումը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- համակարգել և զարգացնել բանկի բիզնես գործընկերների հետ հարաբերությունները` վճարային համագործակցությունների ուղղությամբ,
- վերլուծել գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը՝ գնահատելով եկամուտները, ծախսերը և շահութաբերությունը,
- մշակել և պարբերաբար վերանայել սակագնային քաղաքականությունը՝ իրականացնելով մրցակցային վերլուծություն,
- մասնակցել պայմանագրերի մշակմանը, վերանայմանը և համաձայնեցման գործընթացներին,
- վերլուծել շուկայի միտումները և մրցակիցների առաջարկները,
- առաջարկել նոր բիզնես մոդելներ և համագործակցության ձևաչափեր,
- վերահսկել գործընկերների հետ կապված ֆինանսական հոսքերը և կատարողական ցուցանիշները,
- պատրաստել հաշվետվություններ ղեկավարության համար (KPI-ներ, շահութաբերություն, միտումներ),
- համագործակցել ներքին ստորաբաժանումների հետ (իրավաբանական, ռիսկերի, ֆինանսների և այլն),
- մասնակցել նոր պրոդուկտների և ծառայությունների մշակման և ներդրման գործընթացներին՝ գործընկերների հետ համագործակցության շրջանակում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բիզնես վերլուծության, ֆինանսների կամ բանկային ոլորտում,
- վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն,
- ֆինանսական մոդելավորման և հաշվարկների իրականացման հմտություններ,
- գործարար հաղորդակցման և արդյունավետ համագործակցության կարողություն,
- բանակցությունների վարման և շահերի ներկայացման հմտություններ,
- մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և ճշգրտություն,
- ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթությունների ճիշտ սահմանման կարողություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Բիզնես վերլուծաբան»։