Գնումների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.05.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է գնումների մասնագետ, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացի, մատակարարների հետ հարաբերությունների և գնումների գործունեության կառավարման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • մասնակցություն գնումների գործընթացների պլանավորման գործընթացին,
  • տենդերային գործընթացներին մասնակցություն,
  • գնումների գործընթացների իրականացում,
  • գնումների արդյունքների հիման վրա հաշվետվությունների կազմում,
  • բացահայտված ծախսերի օպտիմալացմանը և մատակարարների արդյունավետության բարելավմանը ուղղված առաջարկների ներկայացում,
  • գնումների արդյունքներով կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հետստուգում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում կամ գնումների ոլորտում,
  • ՀՀ-ում գնումների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի իմացություն,
  • գնումների ընթացակարգերի և համապատասխան նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • գնումների գործընթացների և մատակարարների կառավարման մասնագիտական գիտելիքներ,
  • մասնագիտական որակավորումները (օրինակ՝ CIPS կամ համապատասխան սերտիֆիկատներ) կդիտվեն որպես առավելություն,
  • ֆինանսական վերլուծություններ իրականացնելու կարողություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գնումների մասնագետ»։