Գնումների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.05.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է գնումների մասնագետ, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացի, մատակարարների հետ հարաբերությունների և գնումների գործունեության կառավարման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- մասնակցություն գնումների գործընթացների պլանավորման գործընթացին,
- տենդերային գործընթացներին մասնակցություն,
- գնումների գործընթացների իրականացում,
- գնումների արդյունքների հիման վրա հաշվետվությունների կազմում,
- բացահայտված ծախսերի օպտիմալացմանը և մատակարարների արդյունավետության բարելավմանը ուղղված առաջարկների ներկայացում,
- գնումների արդյունքներով կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հետստուգում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում կամ գնումների ոլորտում,
- ՀՀ-ում գնումների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի իմացություն,
- գնումների ընթացակարգերի և համապատասխան նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- գնումների գործընթացների և մատակարարների կառավարման մասնագիտական գիտելիքներ,
- մասնագիտական որակավորումները (օրինակ՝ CIPS կամ համապատասխան սերտիֆիկատներ) կդիտվեն որպես առավելություն,
- ֆինանսական վերլուծություններ իրականացնելու կարողություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գնումների մասնագետ»։