Գույքագրման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.05.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է գույքագրման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի նյութական արժեքների հաշվառման, պահպանման և գույքագրման գործընթացների կազմակերպման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • գույքի ընդունում, հաշվառում և պահեստավորում,
  • մուտք/ելքի փաստաթղթերի ձևակերպում և վերահսկում,
  • պարբերական գույքագրման կազմակերպում և իրականացում,
  • գույքի շարժի և մնացորդների մշտական վերահսկում,
  • հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • անհամապատասխանությունների բացահայտում և զեկուցում,
  • համագործակցություն ներքին ստորաբաժանումների հետ,
  • գույքի պահպանման պայմանների ապահովում։

Ներկայացվող պահանջներ`

 

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • նյութական արժեքների հաշվառման հիմունքների իմացություն,
  • MS Excel և գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
  • ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • կազմակերպվածություն և ճշտապահություն;
  • հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գույքագրման մասնագետ»։