Գույքագրման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.05.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է գույքագրման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի նյութական արժեքների հաշվառման, պահպանման և գույքագրման գործընթացների կազմակերպման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- գույքի ընդունում, հաշվառում և պահեստավորում,
- մուտք/ելքի փաստաթղթերի ձևակերպում և վերահսկում,
- պարբերական գույքագրման կազմակերպում և իրականացում,
- գույքի շարժի և մնացորդների մշտական վերահսկում,
- հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- անհամապատասխանությունների բացահայտում և զեկուցում,
- համագործակցություն ներքին ստորաբաժանումների հետ,
- գույքի պահպանման պայմանների ապահովում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- նյութական արժեքների հաշվառման հիմունքների իմացություն,
- MS Excel և գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
- ուշադրություն մանրամասների նկատմամբ,
- պատասխանատվության բարձր զգացում,
- կազմակերպվածություն և ճշտապահություն;
- հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գույքագրման մասնագետ»։