Դատաիրավական բաժնի ղեկավար
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 02.02.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Դատաիրավական բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի Իրավաբանական վարչության՝ Դատաիրավական բաժնի աշխատանքների համակարգման, դատավարական փաստաթղթերի կազման, դատարաններում, իրավապահ մարմինների և այլ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև քրեական և վարչական վարույթի շրջանակներում՝ Բանկի ներկայացուցչության ապահովման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- քաղաքացիական, վարչական, քրեական և սնանկության գործերով Բանկի շահերի ներկայացում,
- արբիտրաժային դատարանում Բանկի շահերի ներկայացում,
- հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում,
- առարկությունների և միջնորդությունների կազմում և ներկայացում,
- նախաքննական մարմինների և փաստաբանների կողմից ստացված հարցումների և/կամ գրությունների մասով աշխատանքների կազմակերպում,
- բաժնի այլ աշխատանքների համակագրում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- փաստաբանական գործունեության արտոնագիր,
- ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գերազանց իմացություն,
- ՀՀ սնանկության մասին օրենքի գերազանց տիրապետում,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմացություն,
- Էլեկտրոնային դատավարություն (E-Justice) համակարգով աշխատելու փորձառություն,
- շարունակական զարգացման և ուսուցման մեծ ցանկություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Դատաիրավական բաժնի ղեկավար»։