Ոսկու գնահատման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 03.03.2026
Աշխատանքի վայր Երևան, Աջափնյակ մասնաճյուղ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է ոսկու գնահատման մասնագետ, ով պատասխանատու կլինի ոսկու ստուգման, գնահատման և ոսկու գրավով վարկերի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիայի տրամադրման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, 
  • գրավադրվող արժեքների ստուգման իրականացում,
  • ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում,
  • փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում, 
  • թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:

 

Ներկայացվող պահանջներ`

  • միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում,
  • ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական,
  • հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»։