Ոսկու գնահատման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 03.03.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Աջափնյակ մասնաճյուղ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ոսկու գնահատման մասնագետ, ով պատասխանատու կլինի ոսկու ստուգման, գնահատման և ոսկու գրավով վարկերի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիայի տրամադրման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- գրավադրվող արժեքների ստուգման իրականացում,
- ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում,
- փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում,
- թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:
Ներկայացվող պահանջներ`
- միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն),
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում,
- ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական,
- հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»։