Օպերատոր-գանձապահ Գյումրի մասնաճյուղում
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.07.2026 |
| Աշխատանքի վայր | Ք. Գյումրի |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է փորձառու և մոտիվացված օպերատոր-գանձապահ, ով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկում, կբացահայտի նրանց կարիքները և կնպաստի բանկային պրոդուկտների արդյունավետ վաճառքին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների տրամադրում,
- հաճախորդների սպասարկման իրականացում,
- բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքների իրականացում,
- հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորում:
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ հաճախորդների սպասարկման ուղղությամբ,
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- վաճառքների և հաճախորդների ներգրավման հմտություններ,
- գերազանց հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք,
- հաճախորդակենտրոն և հոգատար մոտեցում,
- արագ սովորելու ցանկություն և կարողություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ Գյումրի մասնաճյուղում»։