Կոնտակտային կենտրոնի մասնագետ (Գիշերային հերթափոխ)
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 20.01.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Գրաֆիկ | յուրաքանչյուր 3-րդ օրը, աշխատանքային ժամերը` 21:00-09:00: |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Կոնտակտային կենտրոնի մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդներին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման, հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հեռախոսազանգերի ընդունում, հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվություն և վաճառք,
- հաճախորդներից ստացված հաղորդագրությունների ստուգում, մշակում և կատարում,
- տվյալների մուտքագրում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հեռախոսային կենտրոնի մասնագետ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կոնտակտային կենտրոնի մասնագետ»։