Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 20.08.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ, Սեբաստիա 108/3

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ, ով կմասնակցի բանկի թվային ալիքների զարգացմանը՝ ապահովելով բջջային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների մշակումը, զարգացումը և շարունակական կատարելագործումը, ինչպես նաև կնպաստի նոր թվային հնարավորությունների ներդրմանը և հաճախորդների թվային փորձի բարելավմանը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան բջջային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների զարգացում,
  • բջջային հավելվածների և օնլայն բանկինգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունների պլանավորում, մշակում և ներդրում,
  • գործող թվային ծառայությունների կատարելագործման և օգտատիրոջ փորձի (User Experience) բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • հաճախորդների կարիքների, շուկայի միտումների և մրցակցային լուծումների ուսումնասիրություն՝ նոր թվային ծառայությունների զարգացման նպատակով,
  • բիզնես և ֆունկցիոնալ պահանջների հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ,
  • բջջային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման ճանապարհային քարտեզի (Product Roadmap) կազմում և իրականացվող աշխատանքների համակարգում,
  • ՏՏ, UX/UI, թեստավորման և այլ ներգրավված թիմերի հետ համագործակցություն՝ լուծումների ժամանակին և արդյունավետ ներդրումն ապահովելու նպատակով,
  • թվային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների արդյունավետության, օգտագործման ցուցանիշների և հաճախորդների հետադարձ կապի վերլուծություն՝ զարգացման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ թվային պրոդուկտների, բջջային հավելվածների, օնլայն ծառայությունների կամ բանկային պրոդուկտների զարգացման ոլորտում,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Product Roadmap-ի մշակման և թվային պրոդուկտների զարգացման փորձ,
  • տարբեր շահագրգիռ կողմերի և տեխնոլոգիական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու և նախագծերը համակարգելու փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ»։