Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.09.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների հետ համագործակցության գործընթացների համակարգման, նոր գործընկերների ներգրավման աջակցման, ինչպես նաև առկա գործարար հարաբերությունների պահպանման և զարգացման համար: Մասնագետը նաև կապահովի անհրաժեշտ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստումը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ինստիտուցիոնալ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • նոր գործընկերների ներգրավման և համագործակցության հնարավորությունների բացահայտման գործընթացին մասնակցություն,
  • հանդիպումների, բանակցությունների և գործնական քննարկումների կազմակերպում և համակարգում,
  • պաշտոնական գրությունների, ներկայացումների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստում,
  • ֆինանսական և շուկայական տեղեկատվության հավաքագրում, մշակում և վերլուծություն,
  • ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակման համակարգում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • զարգացած հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
  • արդյունավետ բանակցություններ վարելու ունակություն,
  • հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստման փորձ,
  • ֆինանսների և բանկային ոլորտի հիմնարար գիտելիքներ,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ»։