Online վարկերի մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 03/08/2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Online վարկերի մասնագետի, ով պատասխանատու կլինի online վարկային պորտֆելի կառավարման, վարկային հայտերի վերլուծության և հաճախորդներին լավագույն լուծումներ առաջարկելու համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- online վարկային պորտֆելի կառավարում և վերահսկում (Action loan և Online Overdraft),
- online համակարգով մերժված կամ մասնակի հաստատված վարկերի և օվերդրաֆտների վերլուծություն,
- մերժված վարկերի դիտարկում` որոշակի սահմանաչափերի շրջանակում վարկերի հաստատում,
- սքորինգային համակարգի բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացում,
- online վարկերի որակի և վերադարձման մակարդակի վերաբերյալ մոնիթորինգի իրականացում,
- խնդրահարույց վարկերի մասով զանգերի իրականացում,
- ՏՏ, ռիսկերի և բիզնես վերլուծության թիմերի հետ՝ վարկավորման գործընթացների ավտոմատացման և օպտիմալացման նպատակով համագործակցություն։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես սպառողական վարկերի մասնագետ,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Online վարկերի մասնագետ»: