Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 24.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ, ով պահպանելով բանկի ներքին ընթացակարգերը և կանոնակարգերը, պատասխանատու կլինի հեռավար տարբերակով հաճախորդների ներգրավման և բարձրակարգ սպասարկման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների վաճառք՝ հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) միջոցով,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընթացիկ և քարտային հաշիվների բացման հայտերի ընդունում, անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և ստուգում, ՀԾ-Բանկ համակարգում հաշիվների բացման գործընթացի իրականացում,
- հաճախորդների տվյալների ներկայացում ՆՖԴ դիտարկման և դրական եզրակացության հիման վրա հաշիվների բացում,
- Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների հաղորդագրությունների, նամակների, հանձնարարականների, ինչպես նաև ավանդների ներդրման և դադարեցման հայտերի մշակում հեռակառավարման համակարգերի միջոցով («EvocaTouch», «EvocaOnline»)՝ աշխատանքային օրերին և ժամերին,
- ավտոմատացված հաղորդագրությունների մշակում՝ ծրագրային խափանումների դեպքում, ինչպես նաև ավանդների դադարեցման գործընթացում հաճախորդների նույնականացում (հեռախոսազանգ, անհրաժեշտության դեպքում տեսազանգ) և համապատասխան նյութերի պահպանում հաճախորդի թղթապանակում,
- Prime հեռահար նույնականացվող հաճախորդների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ուսումնասիրում, հաճախորդների հեռահար նույնականացում և գործարար հարաբերությունների հաստատում,
- Prime հաճախորդների համար անվանական թղթապանակների ստեղծում և հաշիվների բացում, առկա թղթապանակներում փաստաթղթերի թարմացում։
- սպասարկման պայմանագրերի, համաձայնագրերի, հայտերի և դիմումների ստորագրված տարբերակների ապահովում և հաշվառում,
- հաշիվների դեբետագրման սառեցում միջնորդավճարների չվճարման դեպքում և ապասառեցում վճարումից հետո,
- հաճախորդների սպասարկման, հաշիվների բացման և այլ միջնորդավճարների մասով պարբերական մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում գանձում,
- Prime հաճախորդների հետ մշտական կապի պահպանում և խորհրդատվության տրամադրում,
- վճարային գործիքների պատվիրման, տրամադրման և սպասարկման հետ կապված դիմումների ընդունում,
- թիմի և բաժնի ղեկավարի հանձնարարականների կատարում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում,
- աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
- հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- սթրեսակայունություն և հաղորդակցման բարձր հմտություններ,
- բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- ներգրավածություն թիմային աշխատանքին,
- միջմշակութային հաղորդակցության ունակություն (տարբեր երկրների հաճախորդների հետ աշխատելու կարողություն):
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ»։