Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 24.04.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ, ով պահպանելով բանկի ներքին ընթացակարգերը և կանոնակարգերը, պատասխանատու կլինի հեռավար տարբերակով հաճախորդների ներգրավման և բարձրակարգ սպասարկման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների վաճառք՝ հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) միջոցով,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընթացիկ և քարտային հաշիվների բացման հայտերի ընդունում, անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և ստուգում, ՀԾ-Բանկ համակարգում հաշիվների բացման գործընթացի իրականացում,
  • հաճախորդների տվյալների ներկայացում ՆՖԴ դիտարկման և դրական եզրակացության հիման վրա հաշիվների բացում,
  • Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների հաղորդագրությունների, նամակների, հանձնարարականների, ինչպես նաև ավանդների ներդրման և դադարեցման հայտերի մշակում հեռակառավարման համակարգերի միջոցով («EvocaTouch», «EvocaOnline»)՝ աշխատանքային օրերին և ժամերին,
  • ավտոմատացված հաղորդագրությունների մշակում՝ ծրագրային խափանումների դեպքում, ինչպես նաև ավանդների դադարեցման գործընթացում հաճախորդների նույնականացում (հեռախոսազանգ, անհրաժեշտության դեպքում տեսազանգ) և համապատասխան նյութերի պահպանում հաճախորդի թղթապանակում,
  • Prime հեռահար նույնականացվող հաճախորդների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ուսումնասիրում, հաճախորդների հեռահար նույնականացում և գործարար հարաբերությունների հաստատում,
  • Prime հաճախորդների համար անվանական թղթապանակների ստեղծում և հաշիվների բացում, առկա թղթապանակներում փաստաթղթերի թարմացում։
  • սպասարկման պայմանագրերի, համաձայնագրերի, հայտերի և դիմումների ստորագրված տարբերակների ապահովում և հաշվառում,
  • հաշիվների դեբետագրման սառեցում միջնորդավճարների չվճարման դեպքում և ապասառեցում վճարումից հետո,
  • հաճախորդների սպասարկման, հաշիվների բացման և այլ միջնորդավճարների մասով պարբերական մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում գանձում,
  • Prime հաճախորդների հետ մշտական կապի պահպանում և խորհրդատվության տրամադրում,
  • վճարային գործիքների պատվիրման, տրամադրման և սպասարկման հետ կապված դիմումների ընդունում,
  • թիմի և բաժնի ղեկավարի հանձնարարականների կատարում։

 

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում,
  • աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • սթրեսակայունություն և հաղորդակցման բարձր հմտություններ,
  • բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • ներգրավածություն թիմային աշխատանքին,
  • միջմշակութային հաղորդակցության ունակություն (տարբեր երկրների հաճախորդների հետ աշխատելու կարողություն):

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ»։