Արժեթղթերով գործառնությունների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 21.08.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Արժեթղթերով գործառնությունների մասնագետ, ով պատասխանատու կլինի Բանկի արժեթղթերի պորտֆելի կառավարման շրջանակում ներքին և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով գործառնությունների իրակնացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- արժեթղթերով առուվաճառքի, ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների իրականացում,
- շուկա ստեղծողի ծառայությունների շրջանակում գործառնությունների իրականացում,
- ներքին և արտաքին շուկաների ուսումնասիրություն, վերլուծական նյութերի, հաշվետվությունների պատրաստում,
- թրեյդինգային ռազմավարությունների մշակում, ներդրումային հնարավորությունների ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում,
- ներդրումային գործունեությանը առնչվող այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ արժեթղթերի կամ ոլորտում,
- միջազգային որակավորման առկայությունը կդիտվի մեծ առավելություն (CFA կամ ACI),
- վերլուծական մտածողությու,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- անգլերենի և ռուսերենի իմացություն,
- փոփոխնող միջավայրում արդյունավետ աշխատելու հմտություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Արժեթղթերով գործառնությունների մասնագետ»։