Սպասարկման բարելավման թիմի մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 11.12.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Սպասարկման բարելավման թիմի մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկային սպասարկման գործընթացների ուսումնասիրության, օպտիմալացման ու ավտոմատացման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների սպասարկման գործընթացների և տարբեր մասնաճյուղերում ծառայությունների մատուցման կարգի համակողմանի ուսումնասիրություն,
- գործընթացների իրականացման ընթացակարգերի, ներգրավված աշխատակիցների դերերի և կատարվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և համակարգում,
- հաճախորդների սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների բացահայտում և վերլուծություն,
- գործընթացների պարզեցման, օպտիմալացման, ինչպես նաև ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում ու համապատասխան առաջարկների մշակում,
- առաջարկվող փոփոխությունների ազդեցության գնահատում՝ հաճախորդների սպասարկման ժամանակի, աշխատակիցների ծանրաբեռնվածության և հաճախորդների փորձառության վրա,
- CRM, «ՀԾ-Բանկ» և հարակից այլ համակարգերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման նպատակով տեխնիկական առաջադրանքների կազմում,
- մշակված լուծումների թեստավորման և ստուգման գործընթացին մասնակցություն՝ հաստատված բիզնես պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով,
- անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ կառավարման ոլորտում,
- առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում (գործընթացների ուսումնասիրության և վերլուծության փորձը կդիտվի որպես առավելություն),
- բանկային գործառնական գործընթացների և հաճախորդների սպասարկման սկզբունքների իմացություն,
- «ՀԾ-Բանկ» համակարգի հետ աշխատանքի փորձ,
- MS Office ծրագրերի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման բարելավման թիմի մասնագետ»։